Որոնել
Արխիվ
09.09.2019  10:56

Ջեկո. «Մրցավարը մեղավոր չէ, որ պարտվեցինք Հայաստանին»

Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի հարձակվող Էդին Ջեկոն մեկնաբանել է Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի ընտրանուց կրած արտագնա պարտությունը (2:4): Դրվագներից մեկում մրցավարը «Ռոմայի» ռմբարկուին դեղին քարտ է ցույց տվել մրցակցի տուգանային հրապարակում սիմուլյացիայի դիմելու պատճառով:

«Հաշիվը կարող էր այլ լինել: Ակհնայտ է, որ իմ նկատմամբ խախտում կար և պետք է 11-մետարնոց նշանակվեր, սակայն մրցավարը մեղավոր չէ, որ պարտվեցինք հայերին:

Հենց սկզբից կարծես օդում լինեինք, մեր խաղը չէինք գտնում: Ստացանք այն, ինչ արժանի էինք»,- բալկանյան թիմի ավագի խոսքերն է մեջբերում sportsport.ba-ն:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000