Որոնել
Արխիվ
09.09.2019  10:37

US Open-ի եզրափակիչը 5 ժամ է տևել. Հաղթել է ֆավորիտը (VIDEO)

ԱՄՆ-ում ավարտվել է թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշարը` US Open-ը: Եզրափակչում Ռաֆայել Նադալը գերծանր հաղթանակ է տոնել Դանիլ Մեդվեդևի նկատմամբ:

Իսպանացին մեկնարկային երկու սեթերում առավելության է հասել 7:5, 6:3 հաշվով, սակայն հետո ռուսն անսպասելիորեն քամբեք է կատարել` 7:5, 6:4:  Որոշիչ` հինգերորդ սեթում Նադալը մրցակցի երկու մատուցում է շահել, իսկ սեփական զիջել մեկ անգամ` հաղթելով 6:4 հաշվով:

Ընդհանուր հանդիպումը տևել է մոտ 5 ժամ:

Նադալը 4-րդ անգամ դարձավ ԱՄՆ-ի բաց առաջնության չեմպիոն: «Մեծ սաղավարտերում» տիտղոսների քանակով նա առաջին անգամ նվազագույնի հասցրեց ռեկորդակիր Ռոջեր Ֆեդերերի (20) համեմատ տարբերությունը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000