Որոնել
Արխիվ
09.09.2019  00:48

Մեր մրցակիցները. Իտալիան հաղթեց Ֆինլանդիային

Եվրո-2020-ի ընտրական փուլի 6-րդ տուրում տեղի ունեցավ J խմբի մեկ հանդիպում։ Այդ խմբում է ընդգրկված նաև Հայաստանի հավաքականը։

Իտալիայի հավաքականը հյուրընկալվելիս մրցեց Ֆինլանդիայի հետ ու հաղթեց 2-1 հաշվով։

59-րդ րոպեին Չիրո Իմոբիլեն առաջ մղեց իտալացիներին, 72-րդ րոպեին Տեմու Պուկին 11-մետրանոցից հավասարեցրեց հաշիվը, իսկ հաղթական գոլը կրկին 11-մետրանոցից 79-րդ րոպեին խփեց Ժորժինյոն։

Հունաստան - Լիխտենշտեյն՝ 1-1

Այսպիսով, Իտալիան 18 միավորով միանձնյա առաջատարն է, Ֆինլանդիան մնաց 12 միավորով և 2-րդն է, Հայաստանը վաստակել է 9 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։ Հաջորդ տուրում Հայաստանը կմեկնի Լիխտենշտեյն՝ խաղալու տեղի հավաքականի հետ, իսկ ֆինների մրցակիցը կլինի Բոսնիան, որը տնային խաղ կանցկացնի։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000