Որոնել
Արխիվ
08.09.2019  19:44

Պրոսինեչկի. «Հայերի համար դժվար կլինի. Իտալիան և Ֆինլանդիան շատ են առաջ պոկվել խմբում»

Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը տանը մրցեց Բոսնիա և Հերցեգովինայի հետ ու հաղթեց՝ 4-2։ 

Հետխաղային մամուլի ասուլիսով հանդես եկավ հյուրերի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին։

«Նախ, ուզում եմ շնորհավորել Հայաստանի հավաքականին: Մենք էլ հնարավորություններ ունեցանք, բայց չկարողացանք իրացնել դրանք:

Հիմա պետք է առաջ նայենք և պատրաստվենք հաջորդ խաղերին: Իհարկե, ակնկալում էինք նման խաղ Հայաստանի հավաքականի կողմից: Հնարավոր է՝ 2-2 հաշվի ժամանակ 11 մետրանոց կար, երբ վայր գցեցին Էդին Ջեկոյին, բայց դա այդքան էլ կարևոր չէ, քանի որ Հայաստանի հավաքականը արժանի հաղթանակ տարավ:

Այսօրվա խաղում մենք կորցրինք հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները, բայց Ազգերի լիգայի միջոցով կփորձենք ուղեգիր նվաճել: Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականին, ապա, կարծում եմ, դժվար կլինի, քանի որ Իտալիան ու Ֆինլանդիան շատ են առաջ պոկվել խմբում»,- Պրոսինեչկիի խոսքերն է մեջբերում ArmFootball-ի գլխավոր խմբագիր Ռաֆայել Խալաթյանը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000