Որոնել
Արխիվ
08.09.2019  19:07

Մխիթարյանը՝ խաղի հերոս. Հայաստանը ծանր պայքարում հաղթեց Բոսնիային (VIDEO)

Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը «Հանրապետական» ստադդիոնում մրցեց Բոսնիա և Հերցեգովինայի հետ ու հաղթեց 4-2 հաշվով։

3-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանն առաջ մղեց մեր թիմին, 13-րդ րոպեին Էդին Ջեկոն հավասարեցրեց հաշիվը, 66-րդ րոպեին Հենրիխը դուբլ ձևակերպեց, բայց 4 րոպե անց բոսնիացիները Ամեր Գոյաեի շնորհիվ կրկին հավասարություն մտցրին հաշվի մեջ։ Մեր տղաները չհանձնվեցին և Մխիթարյանի հիանալի փոխանցումից հետո Հովհաննես Համբարձումյանը 77-րդ րոպեին առաջ մղեց մեր ընտրանուն, իսկ խաղի վերջակետը 90+5-րդ րոպեին դրեց Հենրիխը՝ հարված կատարելով, ինչից հետո գնդակը դիպավ պաշտպան Լոնկարի ոտքին ու գոլ գրանցվեց։

Այսպիսով, Հայաստանի հավաքականը վաստակեց 9 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորզոնականը։ Երկրորդ տեղում գտնվող ֆինները (12) այսօր կմրցեն առաջատար իտալացիների հետ (15): Հաջորդ խաղը մեր ընտրանին կանցկացնի հոկտեմբերի 12-ին, հյուրընկալվելիս, Լիխտենշտեյնի հետ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000