Որոնել
Արխիվ
08.09.2019  01:25

Ֆրանսիան, Անգլիան և Պորտուգալիան հաղթեցին, Շալանդի Կոսովոն շարունակում է փայլել, այլ արդյունքներ (VIDEO)

Եվրո-2020-ի ընտրական փուլում սեպտեմբերի 7-ին տեղի ունեցան մի շարք հանդիպումներ։

Այդ խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․

Սերբիա -Պորտուգալիա՝ 2-4․ գոլերը՝ Կարվալյու՝ 42, Գեդեշ՝ 58,- Միլենկովիչ՝ 68, 85,- Ռոնալդու՝ 80, Բ․ Սիլվա՝ 86

Լիտվա - Ուկրաինա՝ 3-0․ գոլերը՝ Զինչենկո՝ 7, Մարլոս՝ 27, Մալինովսկի՝ 62 

B խմբում առաջատարը 5 խաղ անցկացրած Ուկրաինան է Շևայի թիմը վաստակել է 13 միավոր։ Երկրորդ տեղում 5 միավոր վաստակած Պորտուգալիան է, որը դեռ 3 խաղ է անցկացրել, 3-րդ տեղում Լյուքսեմբուրգն է, որը վաստակել է 4 միավոր, նույնքան միավորով 4-րդը սերբերն են, իսկ Լիտվան 1 միավորով վերջինն է։

Ֆրանսիա - Ալբանիա՝ 4-1․ գոլերը՝ Կոման՝ 8, 68, Ժիրու՝ 27, Իկոնե՝ 85,- Չիկալեշի՝ 90

Թուրքիա - Անդորա՝ 1-0․ գոլը՝ Թուֆան՝ 89

Իսլանդիա - Մոլդովա՝ 3-0

H խմբում 5-րդ տուրից հետո առաջատարը ֆրանսիան է, որը վաստակել է 12 միավոր։ Նույնքան միավորով երկրորդը Թուրքիան է, իսկ երրորդը, որքան էլ զարմանալի է, նույն 12 միավորով զբաղեցնում է Իսլանդիան։ 4-րդ տեղում 6 միավոր վաստակած Ալբանիան է, 5-րդ տեղը 3 միավորով զբաղեցնում է Մոլդովան, իսկ Անդորան դեռ միավոր չունի։

Անգլիա - Բուլղարիա՝ 4-0․ գոլերը՝ Քեյն՝ 24, 50, 73, Սթերլինգ՝ 55

Կոսովո - Չեխիա՝ 2-1․ գոլերը՝ Շիկ՝ 16,- Մուրիքի՝ 20, Վեյվոդա՝ 67

Խմբում առաջատարը 3 խաղ անցկացրած Անգլիան է, որը վաստակել է 9 միավոր, 8 միավորով երկրորդը Հայաստանի ազգային հավաքականի նախկին մարզիչ Բերնար Շալանդի Կոսովոն է, Չեխիան 6 միավորով 3-րդն է, Չերնոգորիան ունի 2 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ նույքան միավոր վաստակած Բուլղարիան վերջինն է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000