Որոնել
Արխիվ
07.09.2019  18:01

Ջեկո. «Հուսով եմ՝ Մխիթարյանը վաղն իր մակարդակից ցածր խաղ կցուցադրի»

Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 8-ին տնային հանդիպում կանցկացնի Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու հետ։ 

Հանդիպումից առաջ իր մեկնաբանությունն է տվել բոսնիացիների առաջատար հարձակվող Էդին Ջեկոն։

«Ես, որպես հարձակվող, շատ ուրախ եմ, որ Մխիթարյանի կարգի ֆուտբոլիստ է համալրել մեր ակումբը՝ «Ռոման»։ Նա խաղալու է իմ թիկունքից և վստահ եմ, որ մեծ օգուտ կտա անձամբ ինձ՝ որպես հարձակվող։ Հուսով եմ՝ վաղը նա իր մակարդակի վրա չի լինի։

Եթե Իտալիայի հետ խաղում Հայաստանի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը չստանար կարմիր քարտ՝ միանշանակ, ավելի դժվար խաղ կլիներ իտալացիների համար։ Հայաստանի հավաքականը պաշտպանությունում բավականին կոմպակտ է գործում և կարողանում է սուր հակագրոհներ իրականացնել»,- ասել է «Ռոմայի» կենտրոնական հարձակվողը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000