Որոնել
Արխիվ
07.09.2019  15:52

Տալալաևը` «Փյունիկում» աշխատանքի մասին. «Խնդիրները փող խնայելու պատճառով էին»

«Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը Championat.com-ի հետ հարցազրույցում պատմել է նաև Հայաստանում աշխատելու ժամանակ հանդիպած տարօրինակություններին:

- Ինչպիսի՞ մարդ է «Փյունիկի» սեփականատերը:

- Սողոմոնյանը Հայաստանում, կարծես Գալիցկին մեզ մոտ: Եվրոպական տեսակի մենեջեր է: Նա գործարաններ ունի Ռուսաստանում ու Սերբիայում: Բնակվում է Մոսկվայում, սակայն հաճախ մեկնում է Երևան` Չելոյանցի հետ միասին, որի հետ լավ ընկերներ են: Այդ երկու մարդիկ հայկական ֆուտբոլի վերակառուցում են սկսել: Նախկինում երբեք մեկ ակումբի սեփականտերի հետ չէի աշխատել, երբ պետք չէ ամիսներով սպասել որոշումներին: Ինձ գրավեց հստակությունը: Մենք նստեցին, ես 10 հարց տվեցի, որոնցից 9-ին անմիջապես պատասխան ստացա:

- Տասերորդը ո՞րն էր:

- Ստադիոնն ու մարզաբազան: Առայժմ Հայաստանում դա չկա: Ինչպե՞ս մարզել օդում: Արդյունքի համար որակյալ խաղադաշտեր ու վերականգնում է հարկավոր: Ֆուտբոլն այնքան էներգածախսատար է ու վնասվածքների համար վտանգավոր է դարձել, որ վերականգնումը, ճիշտ սնունդը նույնքան կարևոր են, որքան մարզումային գործընթացը:

- Որտե՞ղ էր «Փյունիկը» մարզվում:

- Հավաքականների խաղերի ժամանակ մեկնում էինք Սոչի, մարզվում «Սպուտնիկ» մարզահամալիրում, որտեղ ԱԱ-2018-ի ժամանակ Լեհաստանի հավաքականն էր հանգրվանել:  Կատարյալ պայմաններ էին: Այլ հարց է, թե ովքեր էին մարզվում: Հայաստան մեկնելիս չէի մտածում, որ իմ 9 ֆուտբոլիստներ հրավիրվելու են Երիտասարդական հավաքական ու ևս 5-ը` Ազգային: Գումարած դարպասապահին սկսեցին հրավիրել Չեռնոգորիայի հավաքական: Կազմից միաժամանակ հեռանում էին 15 ֆուտբոլիստներ: Ստիպված վերնցում էի լեգիոներներին, բոլոր պատանիներին և 10-12 օրով տանում Սոչի: Հավաքականի խաղացողների վերադարձից հետո մասնակցում էինք առաջնության հաջորդ հատվածին, իսկ այն 6-խաղանոց գրաֆիկ էր 19 օրում: Երբ հիմա ինձ Ռուսաստանում բողոքում են, որ դժվար է շաբաթվա մեջ 3 խաղ անցկացնել, ծիծաղում եմ: Իսկ 19 օրում 6 խաղ չե՞ք ուզում, այն էլ 42 աստիճան ջորմաստիճանի պայմաններում ու ցերեկը ժամը 2-ին:

- Ծարսափելի է:

- Ես նույնպես դժգոհ էի: Հարցնում էի ինչո՞ւ ցերեկը խաղալ, եթե կարելի է երեկոյան: Պատասխանում են` լուսավորություն չկա: Լավ, գոնե 17:30 սկսենք, մինչև արևի մայրամուտ կհասցնենք: Ոչ մի ձև չէին համաձայնվում, իբր մրցակարգը թույլ չի տալիս: Նման պայմաններում ի՞նչ ֆուտբոլի ու զարգացման մասին կարող խոսք գնալ:

- Ուշագնացություններ եղե՞լ են:

- Ֆուտբոլիստների կանայք ընկնում էին տրիբունաներում: Մարզադաշտերը հիմնականում  հին են, փայտե նստարաններով, արևը փակող տանիք ամենուր չէ, որ կա: Երեխաներից մեկը ջրազրկումից կորցրեց գիտակցությունը: Մաքս Տրուսևիչը պատմում էր, որ կինը վատ է զգացել, հեռացել է տրիբունայից ու նստել սրճարանում: Խաղից հետո Մաքսը 4 կգ կորցրել է, այտերը չկային, զանգահարել է կնոջը և կատակով ասել, որ վերջինս պահեստայինների նստարանին չի դիմանում, իսկ նա ստիպված է վազել 45 աստիճան տաքության ժամանակ:

- Ավելի աբսուրդային բաներ եղե՞լ են:

- Ամեն ինչ գումար խնայելու պատճառով էին: Եվրոպա լիգայում խաղում էինք Վարդարի հետ: Տանը 1:0 հաղթել էինք և մեկնում էինք պատասխան խաղին: Տեսնում եմ, որ վիճակահանությամբ հաջորդ մրցակիցներն են «Տոբոլը» կամ ռումինացիները: Մոտենում եմ ակումբում լոգիստիկայի համար պատասխանատու աղջկան. «Տոմսեր ամրագրի երկու երկրների համար»: Նա տարակուսանքի մեջ էր. «Ինչո՞ւ: Մենք միևնույն է դուրս ենք մնալու հետագա պայքարից»:

- «Հիասքանչ» է:

- Ես նույնպես ապշած էր: Հարցրեցի ինչո՞ւ պետք է դուրս մնանք. «Որովհետև 10 տարի անընդմեջ առաջին փուլը չենք հաղթահարել»: Ես պնդեցի. «Դու հետ վերադարձնող տոմսեր ամրագրի և սկսի վիզաները ձևակերպել»: Ասաց. «Այո, լավ»: Հայերն ընդհանրապես «ոչ» չեն ասում:

- Ամրագրե՞ց, ձևակերպե՞ց:

- Իհարկե` ոչ: Հաղթեցինք «Վարդարին»… ոչ տոմս կա, ոչ վիզա: Ստիպված էինք չարտերային չվերթով մեկնել Ղազախստան, իսկ դա մինուս 80 հազար դոլար էր ակումբի սեփականատիրոջ համար: Եվ դա դեռ  խնդիրների կեսն էին: Չորս լեգիոներներ` Կոտ դ'Իվուարից ու Չեռնորոգրիայից վիզա չունեին: Ի՞նչ է անում Սողոմոնյանը: «Ջետ» (փոքր ինքնաթիռ) է վարձում այդ 4-ի համար: Դա ևս 30 հազար դոլար: Արդյունքում, 110 հազար անիմաստ կորեց, երբ կարելի էր սովորական պայմաններով մեկնել և ծախսել 7 հազար դոլար: Ես դեռ դրանից հետո դժգոհություններ լսեցի, թե ինչու այդ ուշացածներից մի քանիսին մեկնարկային կազմում չընդգրկեցի: Ոչ թե սեփականտիրոջից, այլ նրա եղբորից` Ռոբերտից, ով նույնպես ակումբում կարևոր մարդ է: Հետո նույն այդ աղջիկը (աստված նրան առողջություն տա) մեզ բողոքեց, որ օդանավակայանում 400 դոլարի ուտելիք էինք կերել:

- Նո՞ւյն պատմության ժամանակ:

- Այլ: Կիպրոսից մեկնում էինք Թուրքիա: Թիմին հարկավոր էր կերակրել: Բժիշկն ու ադմինիստրատորը դրա համար 400 դոլար են ծախսում: Գալիս են ակումբ և խնդրում փոխհատուցել այդ գումարը, սակայն մերժում են ստանում: Ինչո՞ւ. «Մենք այդ գումարը բյուջեում չէինք նախատեսել: Ֆուտբոլիստները փող են վաստակում, կարող ենք իրենց գումարով ուտելիք գնել»: Դժվար է աշխատել, երբ մարդիկ հասարակ ֆուտբոլային բաներ չեն հասկանում:   

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000