Որոնել
Արխիվ
07.09.2019  13:55

Նորայր Ասլանյանը պատմել է, թե ինչպես է տապալել Վան Դեյկին

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Նորայր Ասլանյանը պատմել է «Գրոնինգենում» հանդես գալու ժամանակ «Լիվերպուլի» ներկայիս պաշտպան Վիրջիլ վան Դեյկի հետ թիմակից լինելու մասին:

«Վան Դեյկի մասին գլխավոր հիշողությունը նրա հասակն էր: Նա նույնքան հսկայական էր, որքան հիմա: Արդեն 19 տարեկանում գրեթե 2 մետր հասակ ուներ և ծանր քաշ: Բայց դա նրան չէր առանձնացնում, շատերն են երիտասարդ տարիքում լավ ֆիզիկական տվյալներ ունեցել: Երբեք չէի մտածի, որ Վիրջիլը կդառնա մեծագույններից մեկը և այդքան նվաճումների կհասնի: Կարծում եմ` նա նույնպես չէր հավատա:

Հիշում եմ, մեկ անգամ Վան Դեյկի ու Լեանդրո Բակունայի (հիմա «Քարդիֆ Սիթիում» է խաղում) հետ միասին մարզասրահ գնացինք: Զրուցում էինք, խոսք գնաց ֆիզիկական ուժի մասին, իսկ ես անչափ ցածրահասակ էի, հատկապես հսկա Վիրջիլի կողքին: Եվ ահա նրան ասում եմ. «Ճափսը նշանակություն չունի: Ուզո՞ւմ ես ապացուցեմ: Արի կռվենք, կտեսնես` ով է ուժեղ: Վան Դեյկը ոգևորվեց. «Լո՞ւրջ: Դու երբեք ինձ չես հաղթի»: Ասացի. «Կտեսնես»:

Տապալեցի նրան: Այնպես չէ, ինչպես Խաբիբը (Նուրմագոմեդովը): Ավելի շուտ կատակով… ով ում առաջին կտապալեր սկզբունքով: Վիրջիլը նման բան չէր սպասում. «Այ քեզ բան: Պարզվում է ոչ միայն վազել գիտես»»,- Sport24.ru-ի հետ զրույցում պատմել է Ասլանյանը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000