Որոնել
Արխիվ
07.09.2019  11:39

21-րդ դարի լավագույն կենտրոնական հարձակվողներից մեկն ավարտեց կարիերան (VIDEO)

Կամերունի հավաքականի նակին հարձակվող Սամուել Էտօ’Oն հայտարարել է կարիերան ավարտելու մասին: 38-ամյա ֆուտբոլիստի վերջին թիմը «Քաթարն» էր:

Իր կարիերայի ընթացքում հարձակվողը հանդես է եկել Մադրիդի «Ռեալի», «Մալյորկայի», «Բարսելոնայի», «Ինտերի», «Անժիի», «Չելսիի», «Էվերթոնի», «Սամպդորիայի», «Անթալյասփորի» ու «Կոնյասփորի» կազմում: Հատկապես հաջող են եղել Էտօ’Օի ելույթները կատալոնական թիմում, որի կազմում 145 խաղում 108 գոլ է խփել, որոնցից երկուսը Չեմպիոնների լիգայի հաղթական եզրափակիչներում: Հետագայում նա այդ մրցանակը նվաճել է նաև «Ինտերի» կազմում:

Կամերունի հավաքականի կազմում հարձակվողը 118 խաղում 56 գոլ է հեղինակել, ինչի շնորհիվ աֆրիկյան թիմի պատմության լավագույն ռմբարկուն է: Կամերունի հավաքականի հետ նա դարձել է 2000 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն, ինչպես նաև Աֆրիկայի Ազգերի գավաթի կրկնակի հաղթող:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000