Որոնել
Արխիվ
07.09.2019  11:48

Տալալաևը պատմել է «Փյունիկից» հեռանալու իրական պատճառների մասին

«Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը հարցազրույց է տվել Championat.com-ին, որի ժամանակ պատմել երևանյան ակումբից հեռանալու դրդապատճառների մասին: Հիշեցնենք, որ Հայաստանի փոխչեմպիոնը պաշտոնապես հայտարարել էր, որ ռուս մասնագետը հեռացել է ընտանեկան պատճառներով, սակայն Տալալաևը հերքել է դա:

- Նախորդ տարվա վերջում դուք ստացաք Հայաստանի լավագույն մարզչի մրցանակը, սակայն արդեն ապրիլին լքեցիք «Փյունիկը»: Մի տեսակ անտրամաբանական է:

- Երբ «Մերսեդես» ես գնում, չի կարելի այն ավտոտնակում թողնել, որտեղ այն փորձարկումների կենթարկվի:

- Շատ պատկերավոր էր…

- Պարզապես հասկացա, որ ոչ բոլոր խոստումներն են կատարվելու: Մենք որոշակի մակարդակի ֆուտբոլիստներ էինք հավաքել, մարզչական շտաբ, երիտասարդների հետ աշխատող մասնագետներ, դպրոց: Աշխատանք կատարեցինք, նշեցինք, թե ինչ է հարկավոր փոխել: Պարզվեց ղեկավարությունը պատրաստ չէ դրան: Շարունակելու իմաստը ո՞րն է, եթե քեզ հնարավորություն չեն տալիս իրագործել առավելագույն նպատակները: Չեմպիոնական թիմ էր, որին մեկ միավոր չբավարարեց: Ընդ որում, չեմպիոն դարձած «Արարատ-Արմենիային» մենք առաջին շրջանում հաղթել էինք երկրորդ կազմով, 10-ով` 11-ի դեմ և խաղին ժամանելով Թել-Ավիվից:

- Բա՞յց:

- Հասկացա` եթե հեռանամ ֆուտբոլիստների համար ավելի լավ կլինի: Մենք հավաքներից վերադարձանք և մարզվում էինք հողի վրա: Եկավ Տարխանովը և թիմը վերադարձավ Ավանի ակադեմիա, որը «Կրասնոդարի» նման մարզաբազա է: Թիմին տրամադվեց խելահեղ խաղադաշտեր, հաղթանակների համար կրնկակի-եռակի անգամ բարձրացվեցին պարգևավճարները: Այդ ամենը տեղի ունեցավ իմ հեռանալուց հետո: Ես գիտեի, որ այդպես է լինելու:

- Որտեղի՞ց գիտեիք:

- Կա հարմար մարզիչ և կա անհարմար, որը գալիս ու ինչ-որ բան է պահանջում: Ինձ համար առաջնայինը մարդկանց առջև պատասխանատվությունն էր: Հասկանում էի, որ ակումբի ղեկավարը գրեթե 3 միլիան դոլար է ներդրել, որ նրա թիմը խաղա: Բայց հարկավոր էր մի փոքր էլ ներդնել, որպեսզի ոսկե մեդալ նվաճեինք ու Չեմպիոնների լիգա մտնեինք: Հայկական թիմերի համար կարևոր է խաղալ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում, որտեղ պարտվելու դեպքում հայտնվում ես Եվրոպա լիգայում և այնտեղ թույլ մրցակիցներ ստանում: Ամենակարևորն առաջնությունում առաջին տեղ գրավելն է: Իսկ ես նման ձգտում չտեսա: Անհարմար զգացի մարզչական շտաբի ու ֆուտբոլիստների առջև, որոնց ես էի հավաքել: Հեռանալու որոշումը դեռ մեկ ամիս առաջ էի կայացրել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000