Որոնել
Արխիվ
06.09.2019  19:37

Կարապետյան. «Իտալացի երկրպագուները, Բոնուչիի փոխարեն, ինձանից ներողություն էին խնդրում»

Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը տանը մրցեց Իտալիայի հետ ու զիջեց 1-3 հաշվով։ 

Առաջին խաղակեսում երկրորդ դեղին քարտով պատժվեց մեր ընտրանու հարձակվող, գոլի հեղինակ դարձած Ալեքսանդր Կարապետյանն («Սոչի») ու երկրորդ կեսում իտալացիներն իրացրին թվային առավելությունը (1:3):

Sport24-ին տված հարցազրույցում Կրապետյանը մանրամասն խոսել է այդ դրվագի և այլնի մասին։

-Ինձ համար ամոթալի էր, որ ֆուտբոլիտը, ով այդքան տարի խաղացել է նման բարձր մակարդակում, կարող է նման արարք թույլ տալ Հայաստանի հավքականի հետ խաղում։ Ափսոս՝ մրցավարը չտեսավ, որ իմ կողմից խախտում չկար։ Գերմանացի մրցավարն ինձանից ու Բոնուչիից ընդամենը 3 մետրի հեռվարության վրա էր։ Մրցավարը պետք է տեսներ այդ դրվագը։

-Ի՞նչ եք կարծում, ինչու՞ Բոնուչին իրեն նման կերպ պահեց։

-Որովհետև, մենք լավ էինք խաղում նրանց դեմ, և իտալացիները վախենում էին, որ կարող են սայթաքել Երևանում։ Միայն այդպես կարող եմ գնահատել նրա արարքը։ Եթե հաշիվը լիներ 4-0՝ հօգուտ Իտալիայի հավաքականի, ապա նա այդպիսի քայլ անել չէր մտածի։ Ինչպե՞ս կարելի էր նման բան անել․ ես, պարզապես, բառեր չեմ գտնում։ Մենք Իսպանիայի, Գերմանիայի կամ Ֆրանսիայի հավաքականը չենք։ Եթե մեր կազմից հեռացնում են ֆուտբոլիստի, ապա պարզ է դառնում, որ այդպիսի հավաքականին դժվար է դիմակայել 45 րոպե։ Միևնույն է, տղաները մինչև 78-րդ րոպեն պահեցին հաշիվը, բայց, ցավոք, բաց թողեցին 2 գոլ։

-Դուք շատ լավ գիտեք գերմաներեն։ Զրուցեցի՞ք գլխավոր մրցավար Զիբերտի հետ։

-Ես եզրափակիչ սուլիչից հետո անմիջապես գնացի նրա մոտ և հարցրեցի, թե ինչու տվեց այդ դեղին քարտը։ Եթե անկեղծ՝ ինձ թվացել էր, թե արմունկով հարվածել եմ մրցակցին և երկրորդ դեղինն արդարացի է, այնպես որ, հարցս առաջին դեղինի մասին էր։ Մրցավարը պատասխանեց, որ հրմշտոցին մասնակցելու համար եմ ստացել այդ քարտը։

-Բոնուչիի հետ շփվե՞լ եք։

-Ոչ։ Ես Վերատիի հետ վիճեցի ու հասցրեցրինք արտահայտություններ փոխանակել։ Նա ասում էր, թե, իբրև, ես նրան ձեռքով հարվածել եմ։ Իտալացիները շատ խայտառակ վարվեցին։ Նման թիմ, նման ֆուտբոլիստներ, բայց այդպիսի պահվածք․․․ Բայց ինձ այլ բան զարմացրեց․․․

-Ի՞նչ։

-Հանդիպումից հետո իմ ինստագրամյան էջը պայթում էր։ Իտալացի երկրպագուները սկսել էին գրել ինձ և ներողություն խնդրել Բոնուչիի պահվածքի համար։ «Յուվենտուսի» երկրպագուն ներողություն խնդրեց ու խոստովանեց, որ դա խայտառայություն էր։ Ինձ միայն 200-300 հաղորդագրություն եկավ, որտեղ նրանք ներողություն են խնդրում իրենց ավագի փոխարեն։

-Ի՞նչ նստվածք թողեց հանդիպումը, որտեղ Ձեր թիմը կռվեց, դուք գոլ խփեցիք թոփ հավաքականին, բայց ամեն ինչ որոշվեց այդ կարմիր քարտով։

-Մենք ցույց տվեցինք, որ կարող ենք խաղալ նման մեծ ու հզոր հավաքականների հետ ու, նույնիսկ, կարող ենք ինչ-որ պահի տիրել նախաձեռնությանը։ Երևանում կարող ենք հաղթել ցանկացածին, որովհետև երկրպագուները մեր թիկունքին են։ Այն, թե ինչպես են մեզ երկրպագում՝ ուժ է տալիս ու մղում առաջ։ Ցավոք, գոնե մեկ միավոր չկարողացանք վաստակել այդ խաղում։ Երկրորդ խաղակեսում տղաները մեծ ուժ ներդրեցին։ Վախենում եմ, որ դա ազդեցություն ունենա Բոսնիայի հետ խաղում։

-Ի՞նչ ասացին խաղընկերներն ընդմիջմանը։

- Իհարկե, ես աջակցություն էի զգում հանդերձարանում։ Բոլորս վրդովված էինք, բայց չէինք պատրաստվում հանձնվել կարմիր քարտից հետո։ Ինքներս մեզ ասացինք, որ դեռ ամեն ինչ կորած չէ։ Երկրորդ խաղակեսում մենք նույնիսկ գոլ խփելու շանսեր ունեինք։

Կամո Հովհաննիսյանը խելահեղ հանդիպում անցկացրեց, նա զիլ տղա է։ Տղաները վառվում էին ցանկությամբ, որ դուրս գան դաշտ երկրորդ խաղակեսում ու պայքարեն։ Հանդիպումից հետո հանդերձարանում ոչ ոք հուսալքված ու վշտից հանդերձարանի հատակին պառկած չէր։ Հիմա պետք է այդ հանդիպումը մոռանալ և առաջ գնալ։ Շուտով բոսնիացիների հետ հանդիպում պետք է անցկացնենք։

-Սոչիից շա՞տ հաղորդագրություններ եք ստացել։

-Այո, երկրպագուները շատ էին գրում ու աջակցում։ Թիմի տղաները նույնպես աջակցում էին։ Ինձ Սոչիի օդանավակայանում ջերմ կողջունեն (ժպտում է․ խմբ․)։ Արդեն տղաները գրել են, որ Սոչիում ինձ կզամ այնպես, ինչպես՝ Երևանում։ Գրեթե անհնար է քայլել փողոցում, բոլոր մարդիկ բարի են, օգնում են ինձ․․․ Տաքսիստները, մատուցողները, բոլոր-բոլորը, դա շատ հաճելի է։ Նման խաղից հետո, կարծում եմ, որ ավելի պոպուլյար եմ դարձել։

-Կմնա՞ք հավաքականի տրամադրության տակ, թե՞ կմեկնեք Սոչի։

-Ոչ, կգնամ Սոչի։ Շուտով սկսելու ենք նախապատրաստվել «Զենիթի» հետ ընկերական խաղին։ 

Շատ շնորհակալ եմ երկրպագուներին, որ նման կերպ երկրպագում ու աջակցում են։ Ստադիոնը լեփ-լեցուն էր, նրանք հիանալի էին։ Մենք այնքան դրական բան տեսանք, նույնիսկ՝ պարտվելով հանդիպումը։ Ես հսկայական քանակությամբ հաղորդագրություններ ստացա։ Ինձ գրում էին նույնիսկ Մարոկկոյից, Մեքսիկայից, Արգենտինայից և աշխարհի այլ ծայրերից։ Ցանկանում եմ ասել՝ շնորհակալություն աջակցության համար («շնորհակալություն» բառն արտաբերեց հայերենով․ խմբ․)։

Թարգմանությունը՝ ArmFootball.com-ի

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000