Որոնել
Արխիվ
06.09.2019  17:57

Տարխանով. «Սիչյովի տեղափոխությունը փիառ քայլ չէ»

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը Matchtv.ru-ի հետ հարցազրուցում մեկնաբանել է թիմի նորեկ Դմիտրի Սիչյովի տեղափոխությունը:

- Վերջերս ձեր թիմին է միացել Սչյովը…

- Դիման դեռ նախապատրաստման փուլում է: Ամբողջ ուժով աշխատում է իրեն կարգի բերել, վերադառնալ լուրջ մակարդակի:

- Մինչև նրան հրավիրելը, ինչպե՞ս եք գնահատել նրա ներկայիս հնարավորությունները, թե դա ձեր նախաձեռնությունը չէր:

- Այսպես ասեմ. ես դեմ չէի: Սիչյովը շատ է ուզում ֆուտբոլ վերադառնալ, գոնե ևս մեկ տարի խաղալ:

- Առաջնությունում հաջորդ խաղը սեպտեմբերի 13-ին է: Նա հայտացուցակում կլինի՞:

- Բնականաբար` ոչ: Մոտ մեկ ամսից պարզ կլինի, թե արդյոք Դիման կկարողանա վերադարձնել այն որակները, որոնք ուներ: Ավելի շուտ դժվար թե լինի:

- Կարծիք կա, որ Սիչյովին հրավիրելը Փյունինկի կողմից բացահայտ պիառ (PR) քայլ էր: Այդպես ժամանակին Ռոբերտո Կառլոսը տեղափոխվեց «Անժի»:

- Բացարձակ հիմարություն է: Մենք միայն սպորտային հետաքրքրվածություն ունենք:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000