Որոնել
Արխիվ
06.09.2019  15:43

Հայկական թիմի նորեկը. Լեգենդար բռնցքամարտիկի անվանակիցն ու Մոհամեդ Սալահի նախկին թիմակիցը

«Սևանը» նոր համալրում է ստացել: Առաջին խմբի գործող չեմպիոնի մամուլի ծառայությունից ArmFootball.com-ին հայտնեցին, որ պայմանագիր են կնքել եգիպտացի Մոհամեդ Ալիի հետ:

Շուտով ակումբը նրան կհայտավորի Առաջին խմբին մասնակցելու համար:

Լեգենդար բռնցքամարտիկի անվանակիցը հանդես է եկել ռուսական «Մաքսիմա» ակումբում, որի ռմբարկուն է եղել: Ալին խաղացել է նաև Եգիպտոսի ազգային հավաքականում և Մ20 ընտրանու կազմում, որտեղ եղել է Մոհամեդ Սալահի ու Մոհամեդ Էլնենիի թիմակիցը:

«Սևանի» կազմում այսօր կայացած «Երևանի» դեմ ընկերական խաղում (1:1) եգիպացին դարձել է իր թիմի միակ գոլի հեղինակը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000