Որոնել
Արխիվ
05.09.2019  22:48

Ռոբերտո Մանչինի. «Միգուցե կարմիր քարտը ազդեց նրանց խաղի վրա»

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը (3-1), հաղորդում է ArmFootball.com-ի թղթակիցը:

- Դժվար խաղ ստացվեց, երեկ էլ ասել էի, որ Հայաստանի հավաքականը կարող է մեզ ֆիզիկապես գերազանցել: Միգուցե կարմիր քարտը ազդեց նրանց խաղի վրա: Սխալ մոտեցում չկար մեր կողմից: Հայաստանի հավաքականը շատ ագրեսիվ սկսեց խաղը, իսկ հետո կարողացանք հավասարեցնել հաշիվը, երբ դեռ հավասար կազմերով էինք: Թիմի խաղից գոհ եմ, բարելավելու բաներ դեռ կան:

Փակ պաշտպանության դեմ փորձում էինք լայնությամբ գործել: Հավասար հաշվի պայմաններում, իհարկե, ավելի դժվար, դրանից հետո խնդիրը հեշտացավ:

Միգուցե Կյեզան իր լավագույն մարզավիճակում չէր, միգուցե նախապատրաստությունը լավ չի անցել, բայց նա երջանիկ է «Ֆիորենտինայում» և ուրախ է միանալ ազգային հավաքականին, այնպես որ պետք է առաջ նայել:

Կարծում եմ՝ այս խաղը նաև ահազանգ է, և հենց սկզբից մեր ֆուտբոլիստները զգոն կլինեն:

Սենսին և Պելեգրինին լավ մտան խաղի մեջ: Ֆիզպատրաստության մեջ միգուցե, պետք է փոփոխություններ մտցնել, որպեսզի ավելի լավ պատրաստ լինենք:

Այո, առաջին 20 րոպեներին դժվարություններ առաջացրեց Հայաստանի հավաքականը: Առջևի գծի 5 ֆուտբոլիստները, երբ տարածություն էին ստանում, կարողանում էին դժվարություններ ստեղծել: Ինչ վերաբերում է Կամո Հովհաննիսյանին, ապա գիտեինք, որ նա արագ է: Նա կարողանում էր իր արագությամբ տարածություններ անցնել, բայց դրանից հետո ոչինչ չկարողացավ անել, այնպես որ անհանգիստ չեմ պաշտպանության աջ եզրի համար:

Դեռ շատ ունենք աշխատելու Եվրոպայի առաջնությանը չեմպիոնության համար պայքարելու համար:

Իհարկե, հաճելի է, որ այսպիսի վիճակագրություն ունենք, բայց դեռ առաջ չեմ նայում: Փորձում ենք քայլ առ քայլ շարժվել առաջ,- նշեց Մանչինին:

 

Ռաֆաել ԽԱԼԱԹՅԱՆ

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000