Որոնել
Արխիվ
05.09.2019  17:33

Դեմբելեն մտադիր է մնալ «Բարսելոնայում» և «Ոսկե գնդակ» ստանալ

«Բարսելոնայի» եզրային հարձակվող Ուսման Դեմբելեն մտադիր չէ ապագայում լքել կատալոնական թիմը:

L’Equipe-ը տեղեկացնում է, որ տրանսֆերային պատուհանի վերջին օրերին ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թմաս Տուխելը փորձել է ֆրանսիացիուն համոզել տեղափոխվել փարիզյան ակումբ, սակայն վինգերը կտրուկ մերժում է տվել: Նա ասել է, որ գտնվում է իր երազանքի թիմում, որտեղից չի հեռանա:

Նշվում է, որ 22-ամյա ֆուտբոլիստին չի մտահոգում թիմում առկա մեծ մրցակցությունը: Նա պատրաստվում է պայքարել մեկնարկային կազմի համար և ապագայում ստանալ «Ոսկե գնդակ» մրցանակը:

«Բլաուգրանայի» կազմում անցկարցած 66 խաղում Դեմբելեն դարձել  է 18 գոլի ու 17 գոլային փոխանցման հեղինակ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000