Որոնել
Արխիվ
04.09.2019  22:26

«Բարսելոնայի» խաղացողը հետաքրքիր կերպով է մերժել ռուսական ակումբին

«Բարսելոնայի» հարձակվող Կառլես Պերեսն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հրաժարվել է տեղափոխվել Մոսկվայի ԲԿՄԱ։

Mundo Deportivo-ն տեղեկացնում է, որ ռուսական ակումբն առաջարկ է ներկայացրել ֆուտբոլիստին՝ մեծ աշխատավարձ առաջարկելով, իսկ 21-ամյա խաղացողը կտրուկ մերժել է՝ ասելով, որ սպորտն իր համար ավելի կարևոր է, քան՝ գումարը։ 

Պերեսը ցանկանում է պայքարել կատալոնական ակումբի մեկնարկային կազմում տեղ զբաղեցնելու համար, որտեղ արդեն 3 հանդիպում է անցկարցել՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000