Որոնել
Արխիվ
04.09.2019  16:23

Պաշտոնական. «Լոռիի» ու «Արարատի» նախկին լեգիոներները` «Երևանում»

21-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Պապա Դեմբա Դիեյեն միացել է «Երևանին»:

Ակումբը հայտարարել է կողմերի միջև մեկ տարվա ժամկետով պայմանագրի մասին:

Սենեգալցի երիտասարդ ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում հանդես է եկել Երևանի «Արարատում», որի կազմում անցկացրել է 14 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ:

Մայրաքաղաքային ակումը նաև հայտնեց 27-ամյա կենտրոնական պաշտպան Գուստավո Վիլյամ Կոնստանցիոն մեկ տարվա պայմանագրի մասին:

Բրազիլացու վերջին ակումբը եղել է Վանաձորի «Լոռին»: Նախկինում հանդես է եկել էստոնական «Նիմմե Կալյու», բրազիլական «Ալթոս», պորտուգալական «Կոլիմբրա» և այլ ակումբներում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000