Որոնել
Արխիվ
04.09.2019  10:57

Ճանաչված նախկին ֆուտբոլիստը ձերբակալվել է

Գերմանիայի հավաքականի, «Ռեալի», «Բորուսսիայի» ու «Շալկեի» նախկին պաշտպան Կրիստոֆ Մետցելդերը կասկածվում է մանկական պոռնոգրաֆիա տարածելու մեջ:

Rtl.com-ից տեղեկանում ենք, որ Համբուրգի ոստիկանությունը հետաքննություն է սկսել մի կնոջ դիմումի հիման վրա, ում նախկին ֆուտբոլիստը WhatsApp-ով մանկական պոռնոգրաֆիայի նվազագույնը 15 լուսանկար է ուղարկել:

Մետցելդերը ձերբակալվել է Հենեֆ քաղաքի սպորտային դպրոցի մոտ: Ոստիկաններն առգրավվել են նրա բջջային հեռախոսը, իսկ նրա տանից նաև համակարգիչը:

Դատախազությունը փաստերը դիտարկում է մեղադրանք հարուցելու հնարավորության համար:

Նշենք, որ 38-ամյա ֆուտբոլիստը 2014 թվականին կարիերան ավարտելուց հետո մարզչական գործունեություն է սկսել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000