Որոնել
Արխիվ
03.09.2019  13:29

Գյումրիում կառուցվելիք մարզական կառույցի էսքիզային նախագիծը (Տեսանյութ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Երևանի ճարտարապետության ու շինարարության պետական համալսարանի ու Արթուր Ալեքսանյանի ընտանիքի հետ մի քանի ամիս տևած աշխատանքի արդյունքում այսօր ունենք այսպիսի էսքիզային նախագիծ։

Վստահ եմ, Գյումրիում կառուցվելիք այս հիանալի կառույցը կլինի լավագույններից մեկը իր տեսակի մեջ։ Այն կունենա 1000 հանդիսականի համար նախատեսված մրցումային դահլիճ՝ ըմբշամարտի, ծանրամարտի, ֆուտզալի, վոլեյբոլի, բասկետբոլի ու այլ մարզաձևերի մրցաշարեր ու խաղեր անցկացնելու համար։ Շենքում կլինի առանձին մարզումային դահլիճ՝ ըմբշամարտի համար։ Շենքը կունենա ադմինիստրատիվ բլոկ, մարզասրահ, ուսումնական լսարան և այլն։

Բացի այդ, շենքին կից նախատեսվում է կառուցել բասկետբոլի ու թենիսի բացօթյա խաղահրապարակներ ու վազքուղի։ Եվ իհարկե, կառույցն ամբողջությամբ հարմարեցված է լինելու»։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000