Որոնել
Արխիվ
02.09.2019  17:21

Խորեն Քալաշյան. «Էրիկ Վարդանյանի վերաբերյալ մենք ենք սկսել բանակցել «Լոկոմոտիվի» հետ, բայց...»

Հայկական միակ ֆուտբոլային գործակալության` Legal Sport-ի համահիմնադիր Խորեն Քալաշյանն ArmFootball.com-ի հետ կարճ զրույցում մեկնաբանեց Հայաստանի հավաքականի ու «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանի հնարավոր տեղափոխությունը Մոսկվայի «Լոկոմոտիվ»:

- Պարոն Քալաշյան, որքանով տեղյակ ենք` Էրիկ Վարդանյանը Ձեր գործակալության հաճախորդն է: Կմեկնաբանե՞ք  «Լոկոմոտիվ» նրա տեղափոխության մասին պտտվող լուրերը:

- Ցավոք սրտի, «Փյունիկի» ղեկավարության մեծ ջանքերով «Լոկոմոտիվի» հետ բանակցություններում մենք այլևս չենք ներկայացնում Էրիկին, չնայած այն փաստին, որ մեր գործակալություն է սկսել մոսկովյան այդ ակումբի հետ բանակցային գործընթացը:

- Այնուհանդերձ տեղյա՞կ եք, թե բանակցություններն ինչ փուլում են:

- Մենք տիրապետում ենք բանակցությունների վերաբերյալ ամբողջ ինֆորմացիային (եթե ոչ ավելի, քան պետք է), բայց էթիկայի կանոններից ելնելով չեմ ցանկանա այս պահին որևէ մանրամասներ հայտնել:

Տրանսֆերային պատուհանը դեռ որոշ եվրոպական առաջնություններում բաց է և ես չէի ցանկանա ոչ պրոֆեսիոնալ գտնվել և տրանսֆերային տեղափոխության վերաբերյալ առանց վերջնական համաձայնության հայտարարություն անել:

 


Ավելի վաղ երևանյան ակումբը սեփականատեր Արթուր Սողոմոնյանը հայտարարել էր, որ 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ «Լոկոմոտիվի» հետ բանակցություններն ավարտական փուլում են:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000