Որոնել
Արխիվ
02.09.2019  14:02

Իկարդին կարիերան շարունակելու է Ֆրանսիայում (PHOTO)

«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին շատ մոտ է «Պարի Սեն-Ժերմեն» տեղափոխվելուն:

Ֆրանսիական ու իտալական ակումբները համաձայնեցրել են արգենտինացու վարձակալությունն ու հնարավոր տրանսֆերը: Փարիզցիները մեկ մրցաշրջանի վարձակալության համար վճարելու են 5 միլիոն եվրո, իսկ հետագայում իրավունք կունենան  65 միլիոնով գնել ամբողջական տրանսֆերը, գրում է gianlucadimarzio.com-ը:

Արգենտինացին արդեն մեկնել է Փարիզ, որպեսզի բուժզննում անցնի և պայմանագիր ստորագրի:

Սպասվում է, որ գործարքից առաջ Իկարդին կերկարաձգի «ներաձուրիի» հետ պայմանագրի ժամկետը, որպեսզի վարձակալությունից հետո նրա տրանսֆերային գինը չնվազի:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000