Որոնել
Արխիվ
01.09.2019  22:12

«Տորպեդոն» խզել է պայմանագիրը գլխավոր մարզչի հետ. հայտնի է պատճառը

«Տորպեդոյի» ղեկավարությունը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Սամվել Դարբինյանի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ մարզիչն առողջական խնդիրներ ունի։

 Նախորդ երկու հաղթական խաղերում «Տորպեդոյի» գլխավոր մարզիչի պարտականությունները կատարում էր Ալբերտ Աճեմյանը, ով շուտով կհաստատվի այդ պաշտոնում:

41-ամյա Աճեմյանը հանդես է եկել հայկական մի շարք առաջատար ակումբներում, որպես մարզիչ աշխատել է «Ուլիսում», «Արարատում», «Արցախում», Արևմտյան Հայաստանի հավաքականում, իսկ նախորդ ամիսներին ընդրկված էր Սամվել Դարբինյանի մարզչական շտաբում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000