Որոնել
Արխիվ
01.09.2019  15:46

Սողոմոնյան. «Էրիկ Վարդանյանի վերաբերյալ առաջարկներ ունեինք Եվրոպայից, բայց ընտրեցինք «Լոկոմոտիվը»»

«Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը հաստատել է, որ թիմի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը շատ մոտ է Մոսկվայի «Լոկոմոտիվ» տեղափոխվելուն:

«Դեռ վաղ է ասել, որ Էրիկ Վարդանյանը «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ է, ոչինչ ստորագրված չէ: Բանակցությունները վարվում են ու եզրափակիչ փուլում են: Հուսով եմ` շուտով ամեն ինչ կհամաձայնեցնենք:

Մեզ համար դա նշանակալի տեղափոխություն է և մեծ քայլ: Հայաստանի առաջնությունից դեռ տեղափոխություն չի եղել դեպի ռուսական թոփ-ակումբ: Նույնիսկ Հենրիխ Մխիթարյանը, ով մեր սանն է, սկզբում տեղափոխվեց «Մետալուրգ», հետո նոր հասավ մինչև «Արսենալ»:

Էրիկը հայկական ֆուտբոլի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է: Նա «Բանանցի» սան է: Վարդանյանի վերաբերյալ առաջարկներ կային Եվրոպայից ու ռուսական այլ ակումբներից, բայց մենք ընտրեցինք «Լոկոմոտիվը»: Հետևելու եմ նրա խաղին, մեծ հույսեր կան, որ նա կդրսևորի իրեն»,- championat.com-ի հետ զրույցում ասել է Սողոմոնյանը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000