Որոնել
Արխիվ
30.08.2019  20:08

«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթեց Բարձրագույն խմբի հետնապահին (VIDEO)

Հայաստանի Բարձրագույն խմբի 5-րդ տուրում «Փյունիկը» դաշտի տիրոջ կարգավիճակում մրցեց «Երևանի» հետ ու հաղթեց 4-1 հաշվով։

9-րդ րոպեին հաշիվը բացեց Դենիս Մահմուդովը՝ առաջ մղելով Տարխանովի թիմին, 20-րդ րոպեին Արտյոմ Սիմոնյանը կրկնապատկեց հաշիվը, 42-րդ րոպեին Մահմուդովը դուբլ ձևակերպեց, իսկ առաջին խաղակեսի վերջին վայրկյաններին Մաքսիմ Եվստիգնեևը արձավ ինքնագոլի հեղինակ։ «Երևանը» 85-րդ րոպեին Ռամազան Իսաևի գոլի շնորհիվ կրճատեց հաշվի տարբերությունը, բայց թիմն ավելին անել չկարողացավ։

Այսպիսով, «Փյունիկը» վաստակեց 6 միավոր՝ զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը, իսկ «Երևանն» այժմ միակ թիմն է որը միավոր չի վաստակել (10)։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000