Որոնել
Արխիվ
30.08.2019  15:49

Սամվել Կարապետյանը` «Արարատ-Արմենիայի» մասին. «Այժմ մենք ունենք ազգային թիմ, որով կարող ենք հպարտանալ»

«Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է ակումբը սեփականատեր Սամվել Կարապետյանի խոսքը Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Ֆ91 Դյուդելանժ» - «Արարատ-Արմենիա» խաղից (2:1, 5:4 11մ) հետո: 

«Չնայած, որ հաղթանակին հասնելու համար մեզ ընդամենը մեկ գնդակ չբավականացրեց, թիմը հանդես եկավ բարձր մակարդակով՝ ցուցադրելով իր իրական համախմբվածությունն ու նպատակասլացությունը:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին և մարզչական շտաբին պայքարի և հաղթանակի հասնելու ձգտման համար:

Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել այն բազմաթիվ երկրպագուներին, ովքեր աջակցում էին մեր ֆուտբոլիստներին, ինչպես նաև մեր բոլոր հայրենակիցներին: Սա արժանավայել խաղ էր:

Այժմ մենք ունենք ազգային թիմ, որով կարող ենք հպարտանալ: Վստահ եմ, որ ակումբին ապագայում դեռ շատ հաջողություններ են սպասում»,- ասել է երևանյան ակումբի սեփականատերը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000