Որոնել
Արխիվ
30.08.2019  02:18

Վարդան Մինասյան. «Թիմը լավ խաղաց, իսկ 11-մետրանոցները վիճակախաղ են»

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ամփոփել է Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Դյուդելանժի» դեմ արտագնա հանդիպումը (1:2, 4:5 11մ), որի հետևանքով երևանցիները դուրս են մնացել պայքարից:

«Նախ կցանկանամ շնորհավորել «Դյուդելանժին»: Ավելի շատ ընդհանուր կխոսեմ, որովհետև եթե նայեք, թե որտեղ էինք և ուր ենք հասել, ինձ թվում է լավ գործ ենք արել: Հանդերձարանում շնորհակալություն եմ հայտնել տղաներին ու իմ աջակցությունը ցույց տվել:

Խաղի ընթացքի մասին… Չեմ կարող մեր ֆուտբոլիստների մասին բացասական կարծիք ասել, որովհետև լավ խաղացին, իսկ 11-մետրանոցները վիճակախաղի պես մի բան է: «Դյուդելանժի» բախտն ավելի շատ բերեց:

Եվրագավաթներում առաջին տարվա համար դրական եմ գնահատում մեր մասնակցությունը: Տեսնում ենք, թե մեր թիմն ինչի է ընդունակ, ինչպես պետք է ուժեղանանք, մեր ֆուտբոլիստներից որոնք են ավելի շատ Հայաստանի առաջնության համար և որոնք ` եվրոպական մակարդակի: Ըստ դրա կվերլուծենք և առաջ կշարժվենք:

Ակումբի սեփականատերը (Սամվել Կարապետյան-խմբ.) մարզադաշտում էր, բայց նա թիմի հետ զրույց չունեցավ: Նա թիմի հետ չի շփվում, ավելի շատ մեզ հետ է զրուցում: Բայց նա միշտ լավ ձևով աջակցում է թիմին, ոչնչի կարիք չենք ունենում»,- Միանսյանի խոսքերն է մեջբերում NEWS.am Sport-ը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000