Որոնել
Արխիվ
30.08.2019  01:12

Պողոս Գալստյան. «Եկեք միասին մյուս տարի իրագործենք բոլորիս բաղձալի երազանքը»

«Արարատ-Արմենիայի» գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանի խոսքը «Ֆ91 Դյուդելանժ» - «Արարատ-Արմենիա» խաղից (2:1, 5:4 11մ) հետո: Այն ներկայացրել է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:


«Հարգելի հայրենակիցներ,

Ցավոք սրտի, այս տարի մեզ չհաջողվեց նվաճել Եվրոպա Լիգայի խմբային փուլի ուղեգիր: Այնուամենայնիվ, «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբն այս տարի պատմություն կերտեց` դառնալով առաջին հայկական ակումբը, որը հանդես եկավ Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում:

Այս առիթով ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ֆուտբոլիստներին, մարզչական անձնակազմին, մեր աշխատակիցներին և իհարկե «Արարատ-Արմենիայի» երկրպագուներին այս ամբողջ ընթացքում մեր կողքին լինելու համար:

Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ակումբի սեփականատեր պարոն Սամվել Կարապետյանին` հայկական ֆուտբոլում իր ներդրման, և ֆուտբոլը հայերիս համար կրկին տոն դարձնելու համար:

Միասին հասանք այստեղ, եկեք միասին էլ շարունակենք մեր հաղթական և պատմական ուղին և մյուս տարի արդեն իրագործենք բոլորիս բաղձալի երազանքը»:

 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000