Որոնել
Արխիվ
28.08.2019  17:23

Ընթացիկ ամռանը «Գանձասար» տեղափոխված ֆուտբոլիստը համալրեց «Երևանը»

23-ամյա հարձակվող Գեղամ Թումբարյանը մեկ տարվա պայմանագիր է կնքել «Երևանի» հետ: Այդ մասին տեղեկացնում է մայրաքաղաքային ակումբի մամուլի ծառայությունը:

Հայաստանի Մ18 և Մ19 հավաքականների նախկին ֆուտբոլիստը հանդես է եկել «Արարատում», «Լոկոմոտիվում» և «Գանձասար-Կապանում»: Վերջինիս միացել էր այս ամռան ընթացքում:

«Գեղամին մաղթում ենք բազում գոլեր և ֆուտբոլային անմոռանալի կարիերա մեր ակումբի կազմում»,- գրված է Բարձրագույն խմբի նորեկի հայտարությունում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000