Որոնել
Արխիվ
28.08.2019  10:37

Ալեքսիս Սանչեսի տեղափոխությունը վերջնականապես համաձայնեցված է

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը առաջիկա ժամանակահատվածում դառնալու է «Ինտերի» ֆուտբոլիստ:

Անգլիական ու իտալական ակումբները վերջնականապես համաձայնեցրել են չիլիացու տեղափոխության բոլոր կետերը, հայտնում է Sky Sport-ի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Միլանցիները մեկ մրցաշրջանով վարձակալելու են 30-ամյա ֆուտբոլիստին: Հաջորդ ամռանը կողմերը կքննարկեն ամբողջական տրանսֆերի հնարավորությունը:

Այսօր վինգերը ժամանելու է Միլան: 

Ավելի վաղ գործարքը ձգձգվում էր Անտոնի Մարսիալի ստացած վնասվածքի պատճառով:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000