Որոնել
Արխիվ
27.08.2019  11:43

Հաղթական գոլեր 1-ին ու 90+4 րոպեներին. Առաջին խմբի 5-րդ տուրի արդյունքերը (VIDEO)

Կայացել են Հայաստանի Առաջին խմբի առաջնության 5-րդ տուրի մեկնարկային հանդիպումները:

Առաջատարներ «Ուրարտու-2»-ը և «Վեսթ Արմենիան» շարունակում են առանց միավորների կորստի ընթանալ: Արամ Հակոբյանի գլխավորած թիմը Գյումրիում 1:0 հաշվով հաղթել է «Շիրակ-2»-ին: Միակ գնդակը 1-ին րոպեին խփել է մրցաշարի լավագույն ռմբարկու Էրիկ Պետրոսյանը (ընդհանուր 11 գոլ):

«Վեսթ Արմենիան» Սերգեյ Օրլովի դուբլի շնորհիվ առավելության է հասել «Արարատ-Արմենիա-2»-ի նկատմամբ (3:1):

Թրիլերային պայքարում անցած «Լոկոմոտիվ» – «Ալաշկերտ-2» մրցավեճում (3:2) որոշիչ է դարձել 90+4 րոպեի Իլյա Խոդուլան:

 

«Արարատ-Արմենիա-2»-«Վեստ Արմենիա» 1:3 (1:3)

Երևան, ֆուտբոլի ակադեմիա

Մրցավար՝ Արտուշ Քերոբյան

Գոլերը՝ Հակոբ Խաչատրյան, 43 («Արարատ-Արմենիա-2»), Սերգեյ Օրլով, 20, 42, Միխայիլ Ժաբկին, 45+1 («Վեստ Արմենիա»)

 

«Շիրակ-2»-«Ուրարտու-2» 0:1 (0:1)

Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ

Մրցավար՝ Շահեն Աղայան

Գոլը՝ Էրիկ Պետրոսյան, 1

 

«Սևան»-«Դիլիջան» 4:1 (2:1)

Ձորաղբյուր, Ձորաղբյուրի մարզաբազա

Մրցավար՝ Արտակ Վարդանյան

Գոլերը՝ Ռոման Շումկին, 43, Արմեն Դուրունց, 45+3, Մհեր Սահակյան, 47, Սուլտան Ակսանով, 48 («Սևան»), Կարեն Ենգիբարյան, 39 («Դիլիջան»)

 

«Լոկոմոտիվ»-«Ալաշկերտ-2» 3:2 (0:1)

Երևան, ՄԶՀՀԿ մարզադաշտ

Մրցավար՝ Արթուր Թավաքալյան

Գոլերը՝ Իգոր Բիկովսկի, 47, 66, Իլյա Խոդուլյա, 90+4 («Լոկոմոտիվ»), Դավիթ Ղանդիլյան, 24, 90 («Ալաշկերտ-2»)

 

«Փյունիկ-2»-«Մասիս» 4:1 (1:0)

Երևան, «Փյունիկ» մարզադաշտ

Մրցավար՝ Ռուզաննա Պետրոսյան

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000