Որոնել
Արխիվ
26.08.2019  10:49

Գեղեցիկ գոլերի շնորհիվ «Ռոման» 3 անգամ հաշվի մեջ առաջ է եղել, բայց չի հաղթել, այլ արդյունքներ (VIDEO)

Իտալիայի առաջնության մեկնարկային տուրը շարունակել է գերաարդյունավետ խաղեր ունենալ: Դրանցից մեկը կայացել է Հռոմում, որտեղ «Ռոման» մրցել է «Ջենոայի» հետ: Գրանցվել է ոչ-ոքի` 3:3:

Խաղի ընթացքում «գայլերը» երեք անգամ հաշվի մեջ առաջ են եղել, սակայն չեն կարողացել պահպանել հաղթական հաշիվները: Տանտերերի կազմում անհատական անցումներով աչքի են ընկել Չենգիզ Ունդերը, Էդին Ջեկոն ու տուգանային շքեզ հարվածով` Ալեքսանդար Կոլարովը: Նրանց գոլերին պատասխանել են Անդրեա Պինամոնտին, Դոմինիկո Կրիշիտոն (11մ) և Կրիստիան Կուամեն:

Մյուս հռոմեական թիմը` «Լացիոն» մեկնարկել է «Սամպդորիայի» նկատմամբ 3:0 հաշվով վստահ արտագնա հաղթանակով: Դուբլի հեղինակ է դարձել Չիրո Իմոբիլեն, մեկ անգամ էլ աչքի է ընկել Խոակին Կորեան:

Խաղային օրվա մյուս արդյունքները.

«Ուդինեզե» – «Միլան»` 1:0

ՍՊԱԼ- «Ատալանտա»` 2:3

«Վերոնա» – «Բոլոնյա»` 1:1

«Կալյարի» – «Բրեշիա»` 0:1

«Տորինո» – «Սասուոլո»` 2:1

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000