Որոնել
Արխիվ
26.08.2019  01:41

Գրիզմանը՝ դուբլի հեղինակ. «Բարսելոնան» «Կամպ Նոուում» հաղթեց «Բետիսին» (VIDEO)

Իսպանիայի առաջնության 2-րդ տուրում «Բարսելոնան» տանը մրցեց «Բետիսի» հետ ու հաղթեց 5-2 հաշվով։

15-րդ րոպեին «Բտիսի» նորեկ Նաբիլ Ֆեկիրը բացեց հաշիվը՝ իր առաջին գոլը խփելով թիմի կազմում, իսկ 41-րդ րոպեին արդեն կատալոնացիների ձեռքբերումը՝ Անտուան Գրիզմանը խաղը նշանավորեց իր առաջին գոլով։ 50-րդ րոպեին Գրիզմանը դուբլ ձևակերպեց, 6 րոպե անց Կառլես Սայոլը խփեց իր թիմի երրորդ գոլը, 4 րոպե անց Ժորդի Ալբան հաշիվը դարձրեց խոշոր, մեկ անգամ էլ աչքի ընկավ Արտուրո Վիդալը։ 79-րդ րոպեին Լորենին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, բայց խոշոր հաշվով պարտությունից թիմը չկարողացավ խուսափել։

Այսպիսով, «Բարսելոնան» առաջին միավորները վաստակեց Լա լիգայում՝ զբաղեցնելով 9-րդ հորիզոնականը։ «Բետիսն» առայժմ 2 պարտություն ունի և զբաղեցնում է վերջին հորիզոնականը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000