Որոնել
Արխիվ
25.08.2019  16:27

Պաշտպանությունում ձախողման հետևանքը. «Մոնակոն» նոր տրանսֆեր կատարեց (PHOTO)

«Մոնակոն» հայտարարել է «Ալավեսի» կենտրոնական պաշտպան Գիլերմո Մարիպանի տեղափոխության մասին: 25-ամյա ֆուտբոլիստի հետ հինգ տարվա պայմանագիր է ստորագրվել:

Չիլիացու տրանսֆերն արժեցել է 18 միլիոն եվրո: «Կարմիրասպիտակներն» իրենց պատմության մեջ պաշտպանների համար ավելի մեծ գումար վճարել են միայն Բենջամին Հենրիխսի համար (20 մլն):

Մարիպանը Չիլիի հավաքականում 21 խաղ է անցկացրել: Նա «Ալավեսում» էր հանդես գալիս 2017 թվականից:

Հիշեցնենք, որ Լիգա 1-ի մեկնարկային երկու տուրերում «Մոնակոն» երեքական գոլ է բաց թողել ու պարտություններ կրել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000