Որոնել
Արխիվ
25.08.2019  15:25

ՖԻԴԵ-ն` Մարիա Գևորգյանի շուրջ իրավիճակի մասին. «Անմիջապես կհետաքննենք»

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) իր պաշտոնական կայքից միջոցով անդրադարձել է հայ շախմատիստուհի Մարիա Գևորգյանի շուրջ իրավիճակին: Վերջինս պետք է Թուրքիայում միջազգային մրցաշարի մասնակցեր, սակայն ադրջենացի շախմատիստուհիների բողոքի ու պատճառով նրա անունը հանվել էր մասնակցիների թվից:

«Շախմատի միջազգային ֆեդերացիան հաստատում է, որ հետաքննում է Մարիա Գևորգյանի շուրջ միջադեպը: Նա միջազգային վարպետ է և շախմատի Հայաստանի կանանց եռակի չեմպիոն:

Շախմատիստուհու խոսքերով նա հրավիրված է եղել Սիվասում կայանալիք մրցաշարին, և նրա ուղևորությունն արդեն կազմակերպված է եղել: Բայց մեզ ուղարկած բողոքում Գևորգյանը պնդում է, որ հրավերքը չեղարկվել է նրա քաղաքացիության պատճառով:

Ինչպես միշտ, նման դեպքերում ՖԻԴԵ-ն սկսել է հետաքննություն, որից հետո պաշտոնական բողոք է ստացել նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից: Մենք կհետևենք, որ այդ իրավիճակն անմիջապես հետաքննվի: Կլսենք բոլոր կողմերի բացատրությունները:

ՖԻԴԵ-ն հիմնադրվել է «Gens Una Sumus»` «Մենք մեկ ընտանիք ենք» կարգախոսով:  Ռասայի, կրոնի, էթնիկական կամ ազգային պատկանելիության պատճառով խտրականությունը ոչ միայն ՖԻԴԵ-ի քաղաքականությանն է հակասում, այլ նաև հասարակ սպորտային սկզբունքներին, և այն անթույլատրելի է: Եթե հետաքննությունը հաստատի, որ խախտվել են խաղացողի իրավունքները կամ նա ազգային պատկանելիության պատճառով խտրականության է ենթարկվել, ամենախիստ պատիժները կսահմանվեն»,- գրվցած է ՖԻԴԵ-ի հայտարարությունում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000