Որոնել
Արխիվ
25.08.2019  12:55

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Էստոնիայի հավաքականի պաշտպանը համալրեց «Ալաշկերտը»

«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել Էստոնիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Նիկիտա Բարանովի հետ: Այդ մասին տեղեկանում ենք երևանյան ակումբի պաշտոնական կայքից:

27-ամյա ֆուտբոլիստը երկար տարիներ հանդես է եկել Էստոնիայի առաջատար ակումբներից մեկում` «Ֆլորայում», խաղացել է Նորվեգիայի «Կրիստիանսունդում» և «Սոգնդալում», իսկ նրա նախորդ ակումբը Բուլղարիայի առաջատար թիմերից «Բերոեն» էր:

Նիկիտա Բարանովը 34 հանդիպում է անցկացրել Էստոնիայի ազգային հավաքականում, ներկայացրել է իր երկրի Մ-23 (3 խաղ), Մ-21 (13 խաղ, 1 գոլ), Մ-19 (14 խաղ) և Մ-18 (1 խաղ) հավաքականները:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000