Որոնել
Արխիվ
25.08.2019  10:57

«Բարսելոնան» կխաղա առանց իր առաջատարի, բայց հայտացուցակում կա 16-ամյա ֆուտբոլիստ

Իսպանիայի առաջնության 2-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունելու է «Բետիսին»:

Կատալոնական թիմի առաջատար Լիոնել Մեսսին չի հայտնվել հայտացուցակում: Պատճառն արգենտինացու` մկանային վնասվածքից ամբողջովին չապաքինվելն է: «Բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն նախախաղային ասուլիսին ժամանակ ասել է, որ որոշել են ռիսկի չենթարկել 32-ամյա ֆուտբոլիստի առողջությունը և նրան թույլ տան լիարժեք ապաքինվի:

Հաշվի առնելով, որ վնասվածքների պատճառներով խաղը բաց են թողնելու նաև Լուիս Սուարեսը և Ուսման Դեմբելեն, Վալվերդեն խաղին հայտավորել է ակումբի 16-ամյա սան Անսու Ֆատիին: Վինգերը խաղադաշտ դուրս գալու դեպքում նորամուտը կնշի գլխավոր թիմում:

Սպասվում է, որ այսօրվա խաղում «Բարսելոնայի» հարձակման եռյակը կկազմեն Ռաֆինյա Ալկանտարան, Անտուան Գրիզմանը և նախամրցաշրջանային ընկերական հանդիպումներում հաջող հանդես եկած Կառլես Պերեսը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000