Որոնել
Արխիվ
24.08.2019  22:42

«Արսենալը» պարտվեց «Լիվերպուլին», Մխիթարյանը մտավ փոխարինման (VIDEO)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «ԱՐսենալն» «Էնֆիլդում» ընդունեց «Լիվերպուլին» ու պարտվեց 1-3 հաշվով։

41-րդ րոպեին Ժոել Մատիպն առաջ մղեց մերսիսայդցիներին, 49-րդ րոպեին Մոհամեդ Սալահը 11 մետրանոցից կրկնապատկեց հաշիվը, իսկ 10 րոպե անց եգիպտացին դուբլ ձևակերպեց՝ խփելով իր թիմի 3-րդ գոլը։ «Արսենալի» միակ գոլը խաղի 85-րդ րոպեին հեղինակեց Լուկաս Տորեիրան։

Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված էր խաղին։ Նա դաշտ դուրս եկավ խաղավերջում՝ 86-րդ րոպեին։

Այսպիսով, «Արսենալը» մնաց 6 միավորով և առայժմ 2-րդն է, իսկ «Լիվերպուլն» 9 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000