Որոնել
Արխիվ
24.08.2019  13:23

Հայաստանի Մ-17 հավաքականը փրկվեց պարտությունից Ղազախստանի Մ16-ի հետ խաղում (VIDEO)

Նուր-Սուլթանում մեկնարկել է Ղազախստանի նախագահի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի Մ-17 հավաքականը: Առաջին խաղում մեր ընտրանին հանդիպեց Ղազախստանի Մ-16-ի հավաքականի հետ:

17-րդ րոպեին հայ ֆուտբոլիստներն առաջ անցան հաշվի մեջ, Յուրի Քոլոզյանը գեղեցիկ կոմբինացիայից հետո բացեց հաշիվը: Սակայն հետո Աղվան Այվազյանի սաները երկու գնդակ բաց թողեցին, մեկը՝ ընդիջման գնալուց առաջ, մյուսը՝ հետո: Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից մրցավարի ավելացրած 2-րդ րոպեին: Ղազախ պաշտպանի անփույթ խաղի արդյունքում հաշիվը հավասարեցրեց Արթուր Սերոբյանը:

Վաղը Հայաստանի Մ-17 հավաքականը կհանդիպի Տաջիկստանի Մ-17 հավաքականի հետ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000