Որոնել
Արխիվ
23.08.2019  22:17

Բելյերին. «Սեբալյոսն իմ տեսած լավագույն խաղացողներից մեկն է»

«Արսենալի» պաշտպան Էկտոր Բելյերինը խոսել է թիմի նորեկի՝ կիսապաշտպան Դանի Սեբալյոսի մասին։

«Սեբալյոսն իմ կարիերայում հանդիպած լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Միասին խաղացել ենք, երբ 18-19 տարեկան էինք։ Այդ ժամանակ հանդես էինք գալիս Իսպանիայի Մ-21 հավաքականում։ Դաշտում հիանալի էինք հասկանում միմյանց։

Նա ֆանտաստիկ է։ Կարծում եմ՝ Սեբալյոսը փայլուն համալրում է մեր թիմի համար։ ԱՊԼ-ն տարբերվում է մնացած առաջնություններից, բայց նա մարզումների ժամանակ ապացուցեց, որ պատրաստ է դրան։

Դանին քո կողքին կլինի անգամ դժվար պահերին։ Նա մեծ սիրտ ունի և խաղում է իր կողքին գտնվողների համար։ Սա հիանալի ձեռքբերում է «Արսենալի» համար»,- Բելյերինի խոսքերն է մեջբերում AS-ը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000