Որոնել
Արխիվ
23.08.2019  17:46

«Արարատ-Արմենիա» – Լոռի», «Փյունիկ» – «Երևան». Փոփոխություններ առաջնութան խաղացանկում

Եվրոպա լիգայի փլեյ-օֆ փուլում ելույթները շարունակելու նկատառումով՝ հետաձգվել է խաղացանկով նախապես օգոստոսի 30-ին նշանակված «Արարատ-Արմենիա»-«Լոռի» հանդիպումը (5-րդ տուր)։ Այդ մասին հայտնում է ՀՖՖ-ի կայքը:

Գերծանրաբեռնված օրակարգում մասնակիորեն վնասվել է «Հանրապետական» մարզադաշտի խոտածածկը, ուստի Եվրո-2020-ի՝ սեպտեմբերի 5-ին և 8-ին կայանալիք հանդիպումներին նախապատրաստվելու նկատառումով 5-րդ տուրի «Փյունիկ»-«Երևան» խաղը տեղափոխվել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա։ Հանդիպումը կկայանա օգոստոսի 30-ին, կմեկնարկի ժամը 18։00-ին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 4-րդ տուրի «Երևան»-«Արարատ-Արմենիա» խաղը վերանշանակվել է օգոստոսի 25-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, սկիզբը՝ ժամը 19։00-ին։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000