Որոնել
Արխիվ
23.08.2019  16:42

Խնդրանքի բավարարում. Հայտնի է` որտեղ է կայանալու «Երևան» – «Արարատ- Արմենիա» հանդիպումը

Հայաստանի առաջնության 4-րդ տուրի «Երևան» – «Արարատ-Արմենիա» խաղը նախապես հետաձգվել էր և պետք է կայանար սեպտեմբերի 7-ին:

Այունամենայիվ, Բարձրագույն խմբի չեմպիոնի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը երեկ հայտարարեց, որ բացի հայ ֆուտբոլիստներից, սկսել են ազգային հավաքականներ հրավիրվել նաև նրանց լեգոներները, ինչի պատճառով դժվար կլինի այդ օրն անհրաժեշտ քանակի ֆուտբոլիստներ ունենալ: Ակումբը միջնորդել է խաղի հետաձգումը չեղարկվի և առաջնության նորեկին խնդրել են Վանաձորից հանդիպումը տեղափոխել Երևան, որպեսզի Եվրոպա լիգայի պատասխան խաղից առաջ թիմը հոգնացնող ճանապարհ չանցնի:

ՀՖՖ-ի կայքից տեղեկանում ենք, որ «Երևան» – «Արարատ-Արմենիա» հանդիպումը տեղափոխվել է Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ: Խաղը կայանալու է օգոտսոսի 25-ին և մեկնարկելու է ժամը 19:00-ին:

Մինասյանը նաև նշեց, որ հավանաբար ասպարեզ են դուրս գալու «Դյուդելանժի» դեմ մրցավեճում հիմնական կազմում չհայտնված ֆուտբոլիստները:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000