Որոնել
Արխիվ
23.08.2019  13:12

Պաշտոնական. «Բարսելոնայից» «փախցրած» ֆուտբոլիստին «Ռեալն» այլ թիմ ուղարկեց

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն վարձավճարով տեղափոխվել է «Մալյորկա»:

Լա Լիգայի նորեկի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Ճապոնիայի հավաքականի ֆուտբոլիստի վարձակալական համաձայնագիրը կգործի մինչև 2020 թվականի հունիսի վերջ:

18-ամյա ֆուտբոլիստն այսօր առաջին մարզումն է անցկացնելու:

Հիշեցնենք, որ Կոբոն «Բարսելոնայի» սանն է, որի կազմում չի կարողացել խաղալ փաստաթղթային սկանդալի պատճառով, ինչը կատալոնական ակումբի նկատմամբ տրանսֆերային արգելքի պատճառ է դարձել: Կիսապաշտպանը դրանից հետո վերադարձել է Ճապոնիա, իսկ 18 տարին լրանալուց հետո մոտ է եղել «բլաուգարնա» վերադառնալու, սակայն «Ռեալը» հինգ անգամ բարձր աշխատավարձ է առաջարկել ու իր կողմը գրավել նրան:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000