Որոնել
Արխիվ
23.08.2019  15:49

Դավիթ Արշակյանը հաջող փորձաշրջան է անցել

Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Դավիթ Արշակյանը, ամենայն հավանականությամբ, կարիերան կրկին կշարունակի Խորվաթիայում:

25-ամյա ֆուտբոլիստը հաջող փորձաշրջան է անցել բալկանյան երկրի 2-րդ դիվիզիոնը ներկայացնող «Ռուդեշ» ակումբում: Transfermarkt.com-ը նշում է, որ հայ խաղացողն արդեն տեղափոխվել է այդ ակումբ, սակայն դեռ պաշտոնական հաստատում չի եղել:

Արշակյանը խորվաթական թիմի կազմում մասնակցել է «Ցիբալիայի» դեմ ընկերական խաղին (2:0) ու հաղթական գոլ խփել:

«Ռուդեշը» նախորդ մրցաշրջանում մասնակցել է Խորվաթիայի ուժեղագույն լիգային, սակայն գրավել է վերջին տեղը և նահանջել երկրորդ դիվիզիոն: Այնտեղ նորամուտի խաղում Զագրեբը ներկայացնող թիմը մեկնարկել է հաղթանակով:

Հիշեցնենք, որ Արշակյանը 2018-19թթ. մրցաշրջանի առաջին կեսն անցկացրել է խորվաթական «Գորիցայում», այնուհետև տեղափոխվել է ուսական «Ֆակել»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000