Որոնել
Արխիվ
23.08.2019  12:17

Երիտասարդ ֆուտբոլիստի համար 8 գերակումբ է պայքարում. տրանսֆերի հավանական գինը` 100 միլիոն եվրո

Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերտցը դարձել է եվրոպական 8 հեղինակավոր ակումբների տրանսֆերային նպատակներից մեկը: Sport1.de-ն տեղեկացնում է, որ 20-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելուն հավակնում են «Բավարիան», «Բարսելոնան», Մադրիդի «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Չելսին», «Արսենալը» և  «Մանչեսթեր Յունայթեդը»:

«Բայերը» որոշել է իր սանին չվաճառել այս ամռանը, սակայն հաշվի առնելով գերմանացու նկատմամբ մեծ պահանջարկը, սպասվում է, որ 2020 թվականին նրա տրանսֆերի համար կվճարվի մոտ 100 միլիոն եվրո: Հենց այդքան գումարի դիմաց են լևերկուզենցիները նախատեսում բաց թողնել կիսապաշտպանին:

Նաև նշվում է, որ Հավերտցի ներկայացուցիչները «Յուվենտուսի» ու ՊՍԺ-ին տեղյակ են պահել, որպեսզի առաջարկ չկատարեն, քանզի գերմանացին չի ցանկանում Լիգա 1-ում կամ Ա սերիայում խաղալ: Ներկայումս ֆավորիտ է համարվում «Բավարիան», սակայն մեծ շանսեր կարող է ունենալ նաև «Բարսելոնան», որին մանկուց երկրպագել է կիսապաշտպանը:

Բունդեսլիգայի նախորդ առաջնության 34 խաղում կիսապաշտպանը 17 գոլ է խփել ու 4 գոլային փոխանցում կատարել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000