Որոնել
Արխիվ
23.08.2019  14:58

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Նապոլին» իր պատմության երկրորդ ամենաթանկ տրանսֆերը կատարեց (PHOTO)

«Նապոլին» պաշտոնապես հայտարարել է «ՊՍՎ Էնդհովենի» եզրային հարձակվող Իրվինգ Լոսանոյի տեղափոխության մասին: Մեքսիկացու հետ ստորագրվել է հինգ տարվա պայմանագիր:

Ոչ պաշտոնական տվյալներով` տրանսֆերը կազմել է 38 միլիոն եվրո: Վինգերը դարձել է «աձուրիի» պատմության երկրորդ ամենաթանկ նորեկը: Առաջին տեղը զբաղեցնող Գոնսալո Իգաուայինի համար իտալացիները 2013 թվականին 39 միլիոն են վճարել Մադրիդի «Ռեալին»:

Լսանոն նաև ՊՍՎ-ի ռեկորդային վաճառքն է: Նախկինում ամենամեծ գումարով այդ ակումբը վաճառել էր Մեմֆիս Դեպային (34 մլն):

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ստացած գումարի 20 տոկոսը` 7,6 միլիոնը Հոլանդիայի փոխչեմպիոնը պետք է փոխանցի 24-ամյա ֆուտբոլիստի նախկին ակումբին` մեքսիկական «Պաչուկային»:

 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000