Որոնել
Արխիվ
23.08.2019  11:24

ԵԼ. «Վուլվերհեմփթոնը» հաղթել է Իտալիայում, ԱԻԿ-ը պարտվել է հեղինակավոր թիմի, բոլոր արդյունքները

Եվրոպա լիգայում կայացել են որակավորման վերջին` չորորրդ փուլի դիմակայությունների առաջին հանդիպումները:

«Փյունիկին» նախորդ փուլում շանս չտված անգլիական «Վուլվերհեմփթոնը» հյուրընկալվել է «Տորինոյին» ու հաղթանակի հասել 3:2 հաշվով: «Գայլերը» երեք գոլ են խփել`  դարպասին կատարելով ընդամենը 3 հարված:

Ուշագրավ է, որ երեկ կայացած 21 խաղերից միայն երկուսում են հյուրեը հաղթել և դրանցից մեկը գրանցվել է հենց Իտալիայում:

Չեմպիոնների լիգայում «Արարատ-Արմենիային» հաղթած, բայց հետագայում Եվրոպա լիգայում հայտնված ԱԻԿ-ը Շոտլանդիայում մրցել է «Սելթիկի» հետ ու սպասված պարտություն կրել 0:2 հաշվով:

Իսկ ահա «Ալաշկերտին» մեծ դժվարությամբ պայքարից դուրս թողած «Ստյաուան» սեփական հարկի տակ ոչ-ոքի (0:0) խաղացել պորտուգալական «Վիտորիա Գիմարաեշի» հետ:

 

Գրանցված մյուս արդյունքները.

«Աստանա» – ԲԱՏԷ` 3:0

«Մալմյո» – «Բնեյ Յեհուդա»` 3:0

«Սուդավա» - «Ֆերենցվարոշ»` 0:0

«Լյուդոգորեց» – «Մարիբոր»` 0:0

«Ֆեյենորդ» – «Հապոել Բեր-Շևա»` 3:0

«Կոպենհագեն» – «Ռիգա»` 3:1

ԱԵԿ (Հուն) – «Տրաբզոնսփոր»` 1:3

«Լեգիա» – «Գլազգո Ռեյնջերս»` 0:0

«ԱԶ Ալկմար» – «Անտվերպեն»` 1:1

«Գենտ» – «Ռիեկա»` 2:1

ՊՍՎ – «Ապոլլոն»` 3:0

«Ստրասբուր» – «Այնտրախտ» Ֆ.` 1:0

«Բրագա» – «Սպարտակ Մոսկվա»` 1:0

«Լինֆիլդ» – «Ղարաբաղ»` 3:2

«Պարտիզան» – «Մոլդե» ` 2:1

«Սլովան Բրատիսլավա» – ՊԱՕԿ` 1:0

«Էսպանյոլ» - «Զարյա»` 3:1


Պատասխան հանդիպումները կայանալու են օգոտսոսի 29-ին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000