Որոնել
Արխիվ
22.08.2019  22:56

Պաշով. «Ուրախ ենք, բայց գիտենք, որ առջևում պատասխան խաղ կա»

Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին» ու հաղթեց`2-1:

Հանդիպման մասին խոսեց հայկական թիմի պաշտպան Գեորգի Պաշովը։

«Առաջին հերթին, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին, ովքեր այսօր հիանալի էին։ Մեզ ուժ էր տալիս, որ նրանք երկրպագեցին մինչև վերջին րոպեները։ 

Ինչ վերաբերվում է խաղին՝ մենք առաջին խաղակեսում լավ էինք պրեսինգի ենթարկում մրցակցին, իսկ երկրորդ կեսում՝ հոգնեցինք։ Սխալի պատճառով գոլ բաց թողեցինք, բայց բնավորություն դրսևորեցինք ու հասցրեցինք խփել խաղթական գոլը։

Հանդերձարանում շատ լավ մթնոլորտ էր։ Ուրախ ենք, բայց միայն՝ հիմա, որովհետև գիտենք, որ առջևում պատասխան խաղ կա։ Սա ընդամենը դիմակայության առաջին խաղն էր։ Երկրորդում կորոշվի ամեն ինչ։

Շատ ուրախ եմ, որ հրավիրվեցի ազգային հավաքական (Բուլղարիա․խմբ․)։ Հաճելի էր, որ իմ պոտենցիալը նկտեցին։ Ինձ համար հավաքականում դժվար կլինի, որովհետև այնտեղ լավ մրցակցություն կա և պետք է ապացուցել, որ ունեմ իմ տեղը ընտրանու կազմում։

Թիմի հետ լավ ենք աշխատում ու հաջող եմ խաղում, այնպես որ, չեմ կարող ասել, թե չէի սպասում այդ հրավերին։ Երբ քո կատարած աշխատանքը նկատում են՝ դա շատ լավ է։

Ցանկացած թիմ ունի իր ուժեղ և թույլ կողմերը։ Մեր նախորդ մրցակիցը՝ «Սաբուրթալոն», լավ թիմ է, բայց չեմ կարող ասել, որ «Դյուդելանժը» շատ է զիջում նրան: Այս փուլում չկան թույլ մրցակիցներ»,- Պաշովի խոսքերն է մեջբերում ArmFootball-ի թղթակից Հայկ Հովհաննիսյանը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000