Որոնել
Արխիվ
22.08.2019  15:51

Բալագե. ««Ռեալը» գումար ու 3 ֆուտբոլիստ է առաջարկում Նեյմարի համար»

Ճանաչված լրագրող Գիլեմ Բալագեն հայտարարել է, որ նրա տեղեկությամբ Մադրիդի «Ռեալը» ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տրանսֆերի համար խոշոր առաջարկ է նախապատրաստել:

«Արքայական ակումբը» մտադիր է բրազիլացու դիմաց զիջել թիմի նորեկ Լուկա Յովիչին, դարպասապահ Կեյլոր Նավասին, մեկ այլ ֆուտբոլիստի ու խոշոր գումար վճարել: Ըստ երևույթին` նշված ֆուտբոլիստը Խամես Ռոդրիգեսն է:

Բալագեն նաև հայտնել է` «արքայական ակումբից» նրան հավաստիրացրել են, որ L’Equipe-ի տեղեկությունը «Ռեալի» առաջարկի մասին իրականությանը չի համապատասխանում: Ֆրանսիական պարբերականը գրել էր, որ մադրիդցիներն առաջարկել են 100 միլիոն եվրո, ինչպես նաև Գարեթ Բեյլին, Խամես Ռոդրիգեսին և Կեյլոր Նավասին:

Մասնավորապես ուելսցու վերաբերյալ որոշում է կայացվել նրան թողնել թիմում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000