Որոնել
Արխիվ
22.08.2019  13:24

Մարաշլյանը հաղթական գնդակ է խփել ու փոխանցում կատարել սուպերգոլի ժամանակ (VIDEO)

MLS-ի կանոնավոր առաջնությունում «Լոս-Անջելեսը» սեփական հարկի տակ 4:0 հաշվով ջախջախել է «Սան-Խոսեին»:

6-րդ րոպեին հաղթական գոլը խփել է ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսսի Մարաշլյանը: Վերջինս մրցաշարում խփած 14 գոլով չորրորդ ռմբարկուն է:

Ընդմիջումից առաջ 21-ամյա ֆուտբոլիստը պատ է խաղարկել Կառլոս Վելայի հետ: Մեքսիկացին փայլուն անցումով շրջանցել է մի քանի պաշտպանների և դարպասապահին` դառնալով դուբլի հեղինակ: Վելան 26 գոլով MLS-ի լավագույն ռմբարկուն է:

«Լոս-Անջելեսը» վաստակել է 61 միավոր և Արևմտյան կոնֆերենցիայում հսկայական առավելությամբ առաջատարն է:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000